Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Լճկաձորի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անկացվելու է երկու փուլով` գրավոր և հարցազրույցով: Մրցութային առաջադրանքների բովանդակությունը կազմվում է` 1. Գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան 30 հարցից կազմված թեստերից: 2. Հարցազրույցի դեպքում` մանկավարժական մասնագիտական գործնական հմտությունները ստուգող առաջադրանքներից: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /ձև 1/, 2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ /դիպլոմ/, կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից, 3. Անձնագրի պատճենը, 4. Ինքնակենսագրություն / ձև 4/, 5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/, 6. Մեկ լուսանկար` 3x4 չափի, 7. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք, 8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկը: Մրցույթն անցկացվելու է Տավուշի մարզի Լճկաձորի հիմնական դպրոցում, հասցեն` գյուղ Լճկաձոր: Փաստաթղթերն ընդունվում են հայտարարությունը տպագրվելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Տեղեկությունների համար զանգահարել 6-22-41 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 30.08.2011
Վերջին ժամկետը` 30.09.2011
Հասցե` ք. Իջեւան,