Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում փորձագետ ներգրավելու համար26.06.2019

Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում առողջապահության և սոցիալա¬կան ապահովության վարչության ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝

• Համակարգում է սոցիալական ապահովության բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման աշխատանքների կատարումը:
• Համակարգում է սոցիալական պաշտպանության բնագավառի վերաբերյալ նախագծերի կազմման աշխատանքները:
• Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների՝ ՍԱՏԳ-ների գործունեության համակարգում:
• Համակարգում է պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, աշխատանքները:
• Կատարում է ՍԱՏԳ-ների գործունեության վերաբերյալ ուսումնասիրություններ, վերլուծություններ:
• Համակարգում է սոցիալական ապահովության ոլորտի ծրագրերի մշակման, կազմման աշխատանքները:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 2 /երկու/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. հուլիսի 1-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):

 

Հայտարարված է` 26.06.2019

Վերջին ժամկետը` 01.07.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18