Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնում ծրագրերի համակարգման փորձագետ ներգրավելու համար 16.05.2019թ.

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնում ծրագրերի համակարգման փորձագետ ներգրավելու համար
Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում ծրագրերի համակարգման ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

 

Աշխատանքային պարտականություններն են՝

 կազմակերպում և ղեկավարում է մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների ու ծրագրերի հետ համագործակցության աշխատանքները.
 կազմակերպում է մարզի, մարզի համայնքների և այլ երկրների համապատասխան տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքները.
 կազմակերպում է մասնավոր հատվածի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված համագործակցության աշխատանքները.
 կազմակերպում և ղեկավարում է զարգացման ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքները.
 ապահովում է մարքեթինգային միջոցառումների մշակումն ու իրականացումը մարզում.
 ապահովում է մարզային զարգացման ծրագրերի հրապարակայնությունը, գերակայությունների սահմանման թափանցիկությունը և դրանց մշակման աշխատանքներին մասնակցությունը.
 կազմակերպում է ծրագրային քաղաքականության վերլուծության, ցուցանիշների և թիրախների վերհանման և ազդեցությունների գնահատման գործառույթները.
 կազմակերպում է ոլորտին վերաբերող տեղեկատվական հոսքերի կառավարումը` համայնքներից, հասարակական և մասնագիտական կառույցներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն նրանց կողմից իրականացվող ծրագրերի մասին` մարզային զարգացման տեղեկատվական բազան համալրված վարելու, ինչպես նաև Մարզպետի զարգացման ծրագրի իրականացման մասին տարեկան հաշվետվությունը նախապատրաստելու և ներկայացնելու համար.


Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացի
2. Բարձրագույն կրթություն
3. Ծրագրերի համակարգման ոլորտում աշխատանքային փորձ
4. Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու փորձ
5. Ծրագրերի համակարգման ժամանակակից տեղական և համաշխարհային միտումների իմացություն
6. Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 2 /երկու/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. մայիսի 20-ը ներառյալ
 

Հայտարարված է` 16.05.2019

Վերջին ժամկետը` 20.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10