Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի (այսուհետ՝ Կարգ) 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «084101.00.6 Անասնաբուժություն», «081101.00.6 Ագրոնոմիա», «082101.00.6 Անտառային տնտեսություն», «052201.00.6 Բնապահպանություն և բնօգտագործում», «081102.00.6 Անասնաբուծություն» մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի` մինչև 50 տոկոսի չափով, առաջին հայտով կազմակերպում է նպատակային ընդունելություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի (այսուհետ՝ Կարգ) 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «084101.00.6 Անասնաբուժություն», «081101.00.6 Ագրոնոմիա», «082101.00.6 Անտառային տնտեսություն», «052201.00.6 Բնապահպանություն և բնօգտագործում», «081102.00.6 Անասնաբուծություն» մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի` մինչև 50 տոկոսի չափով, առաջին հայտով կազմակերպում է նպատակային ընդունելություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Նշված մասնագիտությունների գծով նպատակային ընդունելության համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի մայիսի 20-ը ՀՀ Տավուշի մարզպետարան ներկայացնել համապատասխան հայտեր և Կարգի 101-րդ կետով /կետ 101. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են համայնքի ղեկավարի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` նշված համայնքում կամ տվյալ պետական մարմնի ենթակայության կազմակերպություններում համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ/ պահանջվող տեղեկանք:
Տեղեկացվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները պետք է հանձնեն վերը նշված մասնագիտությունների համար ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1417-Ն որոշմամբ հաստատված ընդունելության քննությունները:
Ներկայացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 476-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված նպատակային ընդունելության տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

 


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված նպատակային ընդունելության տեղերի վերաբերյալ

 

Դասիչը Բուհը, մասնագիտությունը, կրթական ծրագիրը Նպատակային ընդունելության տեղ
Հայաստանի ազգային ագրարային համալսարան 11
052201.00.6 Բնապահպանություն և բնօգտագործում
● 052201.02.6 Ագրոէկոլոգիա 1
081101.00.6 Ագրոնոմիա
● 081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա 1
● 081101.02.6 Բույսերի պաշտպանություն 1
● 081101.03.6 Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա 1
081102.00.6 Անասնաբուծություն
● 081102.02.6 Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա 2
082101.00.6 Անտառային տնտեսություն
● 082101.01.6 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում 1
084101.00.6 Անասնաբուժություն
● 084101.01.6 Անասնաբուժություն 2
● 084101.02.6 Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն 2

 

 

Հայտարարված է` 15.05.2019

Վերջին ժամկետը` 20.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03