Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու համար 03.05.2019

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու համար

Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում իրավաբանական ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝

Ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը, Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ: Մասնակցում է օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացմանը, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում բաժնի վարիչին: Միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու ուղղությամբ: Մասնակցում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերի ուսումնասիրության աշխատանքներին, օրենսդրությանը հակասող իրավական ակտերի առկայության դեպքում հաղորդումներ է ներկայացնում բաժնի վարիչին` դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնելու կամ կասեցնելու համար: Սահմանված կարգով տեղեկություններ է նախապատրաստում տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ:
Մասնակցում է մարզպետարանի հաստիքացուցակի կազմման աշխատանքներին:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) իրավաբանական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
3) առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 7 /յոթ/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. մայիսի 14-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):

 

 

 

 

 

ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորյանին

..........................................................................................- ից
դիմողի անուն հայրանուն ազգանունը


................................................................................................
դիմողի գրանցման հասցեն

...............................................................................................
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

...............................................................................................
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծննդյան՝.....................................................................................
օրը, ամիսը, տարին, վայրը

ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի իրավաբանական բաժնում որպես փորձագետ:


Դիմող` ..........................
(ստորագրություն) (անուն ազգանուն)

<< .........>> ................................. 2019թ.

 

Հայտարարված է` 03.05.2019

Վերջին ժամկետը` 14.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10