Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու համար 17.04.2019թ.
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու համար
Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում գործառույթներն իրականացնելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններն են՝
Մասնակցել մարզպետարանի գործունեության լուսաբանման, հանրային իրազեկման ընդհանուր քաղաքականության կազմակերպմանն ու իրականացմանը:
Ապահովել մարզպետարանին անհրաժեշտ նյութերի լուսանկարումը
Ապահովել մարզպետարանի գործունեության լուսաբանմանն անհրաժեշտ նյութերի տեսանկարահանումը:
Ապահովել մարզպետարանի, մարզպետի գործունեության լուսաբանմանն անհրաժեշտ տեսաֆիլմերի, տեսանյութերի, հոլովակների պատրաստումը և դրանց տարածումը:
Ուսումնասիրել ՀՀ Տավուշի մարզում տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը, ներառյալ՝ պետական, համայնքային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների գործունեությունը
Ստեղծել համագործակցություն մարզի կազմակերպությունների, համայնքների եւ հանրապետական լրատվամիջոցների միջև։
ՀՀ Տավուշի մարզում ստեղծել տեղեկատվական նոր հարթակներ։
կազմակերպել և անցկացնել մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ, պատրաստում է օրվա մամուլի տեսությունը.
ապահովել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.
կազմակերպել տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.
պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
ծանուցել Մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
կազմակերպել աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման նպատակով Մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
Իրականացնել Տավուշի մարզում տեղեկատվական ոլորտի զարգացման հայեցակարգի մշակում։
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. Ունիտեղեկատվության ոլորտում աշխատանքային փորձ
2. Տիրապետում է տեսա և լուսանկարահանման հմտություններին
3. Տիրապետում է մոնտաժման գործին
4. Տիրապետում է տեղեկատվության ոլորտին անհրաժեշտ ծրագրերին
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 8 /ութ/ ամիս:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. ապրիլի 26-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am ):
ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորյանին
..........................................................................................- ից
դիմողի անուն հայրանուն ազգանունը
................................................................................................
դիմողի գրանցման հասցեն
...............................................................................................
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )
...............................................................................................
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծննդյան՝.....................................................................................
օրը, ամիսը, տարին, վայրը
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում որպես փորձագետ:
Դիմող` ..........................
(ստորագրություն) (անուն ազգանուն)
<< .........>> ................................. 2019թ.
Հայտարարված է` 17.04.2019
Վերջին ժամկետը` 26.04.2019
Հասցե` ք. Իջեւան,