Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնում փորձագետ ներգրավելու մասին


ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի փորձագետ ներգրավելու համար
09.04.2019թ.

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի փորձագետ ներգրավելու համար
Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում զարգացման ծրագրերի ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:


Աշխատանքային պարտականություններն են՝

 Ուսումնասիրել Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտը, ներկայացնել առաջարկություններ
 Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտի զարգացման համար:
 Մասնակցել Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:
 Ներկայացնել խորհրդատվություններ Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման ծրագրերի, հայեցակարգի և այլ փաստաթղթերի վերաբերյալ:
 Կազմակերպել մարզի զարգացման ծրագրերի մշակման, քննարկման և հաստատման աշխատանքների կատարումը:
 Ապահովել մարզի զարգացման ծրագրերի ներդաշնակեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական ծրագրերին` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական վիճակի առանձնահատկությունները:
 Կազմակերպել և ղեկավարել մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների ու ծրագրերի հետ համագործակցության աշխատանքները:
 Կազմակերպել յուրաքանչյուր տարվա համար նախորդ տարվա ծրագրերի կատարողականի վերլուծության ամփոփման աշխատանքները և կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ Աշխատակազմի ղեկավարի միջոցով Մարզպետի հաստատմանն է ներկայացնել ըստ ոլորտների զարգացման տարեկան ծրագիրը:
 Մարզպետին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ:
 Ապահովել ոլորտին վերապահված Մարզպետարանի ինտերնետային էջի թարմացման աշխատանքները` իրազեկելով ազգաբնակչությանը մարզի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
 Կազմակերպել մասնավոր հատվածի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված համագործակցության աշխատանքները:
 Կազմակերպել և ղեկավարել զարգացման ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքները:
 Կազմակերպել գյուղատնտեսության, բնապահպանության, արդյունաբերության ոլորտների զարգացման գերակայությունների, զարգացման միտումների վերլուծությանն ու այդ ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքները և նպաստում դրանց իրականացմանը:
 Ապահովել մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքները:
 Ապահովել այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը և մարզը ներկայացնելու, բանակցային գործընթացի իրականացման, զբոսաշրջային բնագավառում մարզին վերաբերող համագործակցության փաստաթղթերի, ծրագրերի մշակման աշխատանքները
 Զբոսաշրջության ոլորտի փորձագեն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1.ՀՀ քաղաքացիություն
2. Բարձրագույն կրթություն
3. Զբոսաշրջության ոլորտում աշխատանքային փորձ
4. Կրթագիտական գործունեության փորձ
5. Արտերկրյա մասնագիտական գործունեության փորձառություն
6. Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու փորձ
7. Զբոսաշրջության ոլորտը կարգավորող փաստաթղթերի իմացություն
8. Զբոսաշրջության զարգացման ժամանակակից տեղական և համաշխարհային միտումների իմացություն

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 8 /ութ/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. ապրիլի 17-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am ):

 

 

 

 

 

 


 

Հայտարարված է` 09.04.2019

Վերջին ժամկետը` 17.04.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18