Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու համար
09.04.2019թ.
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու համար
Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում գործառույթներն իրականացնելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններն են՝
Ուսումնասիրել ՀՀ Տավուշի մարզում տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը, ներառյալ՝ պետական, համայնքային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների գործունեությունը
Կազմակերպել հանդիպումներ վերոնշյալ կազմակերպությունների հետ՝ մարզի բոլոր շրջաններում
Ներկայացնել առաջարկություններ տեղեկատվության ոլորտի քաղաքականություն իրականացնող աշխատանքային խմբի վերաբերյալ
Սահմանել Տավուշի մարզում տեղեկատվության ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները։
Նպաստել Տավուշի մարզի զարգացման ծրագրերի, հաջողության պամությունների հանրահռչակմանը:
Ստեղծել համագործակցություն մարզի կազմակերպությունների, համայնքների եւ հանրապետական լրատվամիջոցների միջեւ։
ՀՀ Տավուշի մարզում ստեղծել տեղեկատվական նոր հարթակներ։
կազմակերպել և անցկացնում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ, պատրաստում է օրվա մամուլի տեսությունը.
ապահովել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.
կազմակերպել տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.
պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
ծանուցել Մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
կազմակերպել աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման նպատակով Մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
Իրականացնել Տավուշի մարզում տեղեկատվական ոլորտի զարգացման հայեցակարգի մշակում։
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացիություն
2. Ունի բարձրագությն կրթություն
3. Տեղեկատվության ոլորտում աշխատանքային փորձ
4. Արտերկրյա փորձառություն
5. Դասավանդման փորձ
6. Փաստաթղթերի մշակման փորձ
7. Տեղեկատվության տարբեր սեգմենտների իմացություն
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 8 /ութ/ ամիս:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. ապրիլի 17-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am ):
Հայտարարված է` 09.04.2019
Վերջին ժամկետը` 17.04.2019
Հասցե` ք. Իջեւան,