Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

08.04.2019

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում մշակույթի ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝
◆Ուսումնասիրել Տավուշի մարզում մշակութային քաղաքականության կազմակերպումը, ներառյալ՝ պետական, համայնքային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
◆ Կազմակերպել հանդիպումներ վերոնշյալ կազմակերպությունների հետ՝ մարզի բոլոր շրջաններում:
◆Ներկայացնել առաջարկություններ մշակույթի ոլորտի քաղաքականություն իրականացնող աշխատանքային խմբի բերաբերյալ:
◆Սահմանաել Տավուշի մարզում մշակույթի ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները:
◆Աջակցել մարզային ենթակայության մշակութային հաստատությունների աշխատանքին, մարզային մշակութային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների անցկացմանը, նպաստել ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, ապահովել մարզի տարածքում ոչ պետական մշակութային կազմակերպությաւնների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը:
◆Համակարգել մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները, օժանդակել մարզային ենթակայության մշակութային օբյեկտների, հանգստի գոտիների ստեղծմանը, պահպանմանը ու շահագործմանը:
◆Համագործակցել մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:
◆ Օժանդակել մարզում պետական մշակութային քաղաքականության իրականացմանը, ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեությանը:
◆Իրականացնել օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման ուղղությամբ:
◆ Ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին ցուցաբերում է մեթոդաբանական աջակցություն:
մասնակցել ոլորտի վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական եզրակացությունների, առաջարկությունների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին:
◆ Իրականացնել ՀՀ Տավուշի մարզպետարանի մյուս ստորաբաժանումների միջև ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը:
◆ Ուսումնասիրել քաղաքացիների նամակներում և դիմումներում բարձրացված Ոլորտին վերաբերող հարցերը և անհրաժեշտ դեպքերում իրականացնել քաղաքացիների ընդունելություն,
իրականացնել Տավուշի մարզում մշակութակրթական ոլորտի զարգացման հայեցակարգի մշակումը:


Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1. ՀՀ քաղաքացիություն
2. Մշակույթի ոլորտում աշխատանքային փորձ
3․ Արտերկրյա փորձառություն
4․ Դասավանդման փորձ
5․ Փաստաթղթերի մշակման փորձ
6․ Մշակույթի տարբեր սեգմենտների իմացություն

Փորձագետ ներգրավելու ժամկետն է /ութ/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. ապրիլի 16-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am ):

 

Հայտարարված է` 08.04.2019

Վերջին ժամկետը` 16.04.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57