Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Մամլո հաղորդագրություն Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով.

 Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով.
1. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն,
2. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին),
3. էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին,
4. առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ:
Հավաստագրերի հիման վրա կազմակերպվող գործընթացի արդյունքում բավականին ընդլայնվել է աջակցող միջոցների տեսակները և տրամադրող կազմակերպությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում` «Աջակցող միջոցների տրամադրում» բաժնում տեղադրված է կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ աջակցող միջոցի տեսակի, դրա գնային արժեքի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:
Դիմումի պատասխանը ստանալուց հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարող են այցելել տարբեր կազմակերպություններ, ծանոթանալ աջակցող միջոցների տեսակների և գների հետ, որից հետո դիմել իրենց նախընտրած կազմակերպություն՝ ծառայությունն ստանալու համար: Կազմակերպություններում առկա է աջակցող միջոցների լայն տեսականի: Ցանկալի է, որպեսզի շահառուները նախապես ծանոթանան տեսականուն և ընտրեն իրենց կարիքին համապատասխան աջակցող միջոցը:
Ցանկալի է նաև, որպեսզի շահառուն ինքն այցելի կազմակերպություն` աջակցող միջոցը ստանալու համար, քանի որ այլ անձը չի կարող շահառուի ֆունկցիոնալ առանձնահատկություններին համարժեք ընտրություն կատարել:

Հայտարարված է` 02.04.2019

Վերջին ժամկետը` 31.12.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10