Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
• ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
• նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
• գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 47 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով: Հետևաբար, հաշվի առնելով նոր մոտեցումները, սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
• Մասնակցություն դասընթացին
• Դիմորդների գաղափարների հղկում, մշակում
• Սեփական ձեռնարկատիրական հմտությունների և բիզնես գաղափարների վերագնահատում

Դիմումների ընդունման 2-րդ փուլ
• Դիմումները լրացնել ամբողջական և հասկանալի
• Ներկայացնել ՄԻԱՅՆ ճշմարտությունը
• Ներկայացնել թղթային կամ էլեկտրոնային տարբերակ jmf@jinishian.am
• Ուղարկել միայն մեկ հասցեով և վստահ լինել, որ ստացվել է
• Վերջնաժամկետից դուրս դիմումները չեն դիտարկվելու
• Փորձեք լինել ՆՈՐԱՐԱՐ ձեր գաղափարները ներկայացնելիս
• Վերջնական մասնակիցների ընտրություն

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
• Մասնակցություն դասընթացներին ըստ տեղակայման վայրի
• Բացակայությունները ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ
• Բիզնես հմտությունների զարգացում և գիտելիքների ձեռքբերում
• Բիզնես պլանի/ծրագրի մշակում ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ
• Անհատական աշխատանք/խորհրդատվություն յուրաքանչյուր մասնակցի հետ դասընթացավարի կողմից

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
• Բիզնես ծրագրերի ներկայացում
• Հարցազրույցների անցկացում դիմորդների հետ ծրագրերի վերաբերյալ
• Բիզնես ծրագրերի գնահատում
• Վերջնական որոշման կայացում վարկային կազմակերպության կողմից

ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
• Դրական վարկային պատմություն
• Գրավի առարկա կամ երաշխավոր
• Իրատեսական բիզնես գաղափար
• ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի բնակիչ
• 18-35 տարեկան
• Պոտենցիալ, սկսնակ /մինչև 1 տարի/ և գործող /մինչև 4 տարի/ ձեռներեց
• Առաջին անգամ է մասնակցում այս ծրագրին

ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:
5 տարի
Անվճար

 

 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ կամ ՋՀՀ մարզային գրասենյակներ.
• Մարզ Լոռի, կոնտակտային անձ` Լիլիթ Մելիքսեթյան /Վորլդ Վիժն/
հեռ. 095 005 415, lilit_meliksetyan@wvi.org
• Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Մելինե Վարդանյան /ՋՀՀ/
հեռ. 043 08 06 29, 90m.vardanyan@gmail.com
• Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ` Գառնիկ Գափոյան /Վորլդ Վիժն/
հեռ. 095 005 443, garnik.gapoyan1@gmail.com
• Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ՝ Վարդան Գարեյան /ՋՀՀ/
հեռ. 094 26 07 90, vgareyan@mail.ru
• Մարզ Շիրակ, կոնտակտային անձ՝ Մելինե Շահնազարյան /ՋՀՀ/
հեռ. 091 403 805, shahnazaryan.meline@gmail.com
• Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Հարություն Ալիխանյան /ՋՀՀ/
հեռ. 077 38 48 38, alikhanyanharut11@gmail.com
• Մարզ Տավուշ, կոնտակտային անձ՝ Տիգրան Սաքանյան /Վորլդ Վիժն/
հեռ. 095 005 287, tigran_sakanyan@wvi.org
Լրացված դիմումներն ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներից մեկով՝ կախված Ձեր բնակության վայրից:
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 18-ը:

 

Հայտարարված է` 28.02.2019

Վերջին ժամկետը` 18.03.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59