Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
2018 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում անց է կացվելու ,,Մաքուր մոլորակ,, միջոցառումը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ
2018 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում անց է կացվելու ,,Մաքուր մոլորակ,, միջոցառումը: Միջոցառմանը պատշաճ նախապատրաստվելու և անցկացնելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է համապատասխան մասնագետների խումբ, կատարվել աշխատանքի բաժանում: Միջոցառմանը կներգրավվեն պետական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները և հասարակության լայն զանգվածները:
,,Մաքուր մոլորակ,, միջոցառումը առավել բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ Ձեր առաջարկություններով ու դիտողություններով կարող եք դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, հեռախոս՝ /0263/ 4-62-58:
Հայտարարված է` 12.09.2018
Վերջին ժամկետը` 15.09.2018
Հասցե` ք. Իջեւան,