Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2018 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին նախատեսում է իրականացնել <<Սոցիալական աշխատանք>> մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2018 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին նախատեսում է իրականացնել <<Սոցիալական աշխատանք>> մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց, որի նպատակն է սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացման ապահովումը, ինչպես նաև նրանց ներառումը սոցիալական աշխատանքի ոլորտում` <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները, համայնքների սոցիալական աշխատողները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ, բացի սոցիալական աշխատանք մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցողներից: Կից ներկայացվում է ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանը:
Դասընթացն անցկացվելու է 26.02.2018-06.04.2018թթ. ընկած ժամանակահատվածում` Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում (հասցեն` Ք. Երևան, Կ.ՈՒլնեցու 68, 4-րդ հարկ, 414 սենյակ, հեռախոս` (010)208344 ներքին համար` 115, պատասխանատու անձ` Լուսինե Հովհաննիսյան հեռ.(095)520220), սկիզբը` ժամը 10:00-ին:
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական աահովության վարչություն:

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 20.02.2018

Վերջին ժամկետը` 26.02.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:18:59