Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Համագործակցության հայտարարություն ԶԼՄ-ների և տեղական հասարակական կազմակերպությունների համար
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում հայտարարում է համագործակցության հրավեր Տավուշի մարզում գործող հասարակական սեկտորի կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների համար՝ մարզի համայնքներում հանրային իրազեկման և համայնքային նախաձեռնությունների խթանման համար՝ ուղղված էներգաարդյունավետության խնդիրներին:
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մասնակցել նախամրցույթային փուլին՝ ներկայացնելով կազմակերպության հետաքրքրության մասին նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ asbafoundation2@gmail.com: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականիի մարտի 7-ը, ժամը 18:00-ն ներառյալ:
Մանրամասների համար դիմել ԱՍԲԱ հիմնադրամ՝
Հեռախոս՝ (+374)-10-581 604, վեբ կայք՝ www.asba.am
Ներկայացվող նամակի հետ նշել հետևյալ տեղեկատվությունը.
1. Կարճ տեղեկատվություն կազմակերպության մասին (գրանցման տարեթիվ, առաքելություն, անձնակազմ):
2. Իրականացված նմանատիպ ծրագրերը (տարածաշրջան, ֆինանսավորման ծավալ, շահառուներ):
3. Կազմակերպության առկա ռեսուրսները, որոնք կնպաստեն ծրագրին մասնակցելու համար (գրասենյակ, գույք, տրանսպորտային միջոց):
4. Հակիրճ հիմնավորում ծրագրին միանալու մասին:
5. Կազմակերպության գործընկերների և աջակից կառույցների վերաբերյալ տեղեկատվություն:
6. Տեղեկատվություն՝ համայնքների և ՏԻՄ-երի հետ աշխատանքային փորձի վերաբերյալ:
7. Լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը կնպաստի հիմնավորելու ծրագրին մասնակցելու հայտը:
Ընտրված կազմակերպությունները հնարավորություն կստանան բարելավելու հանրային իրազեկման իրենց կարողությունները և ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցության ունակությունները, ինչպես նաև նրանք կկարողանան մասնակցել ծրագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներին:
Ծրագրի համառոտ նկարագիրը
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը, համագործաքցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, իրականացնում է «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է զարգացնել տեղական հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների՝ էներգաարդյունավետությանն ուղղված հանրային իրազեկման կարողությունները, որը հնարավորություն կտա աշխատել քաղաքային և գյուղական համայնքներում`
• բարձրացնել բնակչության իրազեկվածությունը էներգաարդյունավետության ձևաչափերի և նրանց արդյունավետ կիրառման նպատակով,
• համախմբել համայնքային ռեսուրսները էներգաարդյունավետության համայնքային նախաձեռնությունների համար՝ համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ:
Հայտարարված է` 14.02.2018
Վերջին ժամկետը` 07.03.2018
Հասցե` ք. Իջեւան,