Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի 2016թ. փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրամանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Բերդի սոցիալական աջակցու¬թյան տարածքային գործակալությունը /այսուհետ՝ ՍԱՏԳ/ սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Բերդի տարածաշրջանում Համաձայնագրի կողմեր հանդիսացող սուբյեկտներին՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական ծառայություն¬ներ տրամադրող այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Կողմեր) հրավիրվում են հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ /այսուհետ՝ Խորհուրդ/։

Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են տարածաշրջանում գործող, ՀՀ կառա-վարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 1-ին կետով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների մեկական ներկայա-ցուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմա¬կեր¬պությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք:
Խորհուրդը գործելու է խորհրդի անհատական կազմը ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով:
Կողմերը խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ իրենց առաջարկությունները /հայտերը/ կարող են ներկայացնել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Բերդի ՍԱՏԳ՝ մինչև 2018թ. մարտի 9-ը /հասցեն՝ ք. Բերդ, փ. Լևոն-Բեկի 9, հեռ. 094767875/:
Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.
ա) սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձը,
բ) սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացումը: Գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներառված է Տարածքային մակարդակով սոցիալական համագործակ¬ցության Համաձայնագրում, որը տրամադրվում է Սոցիալական համագործակցության Համաձայնագրին միացած Կողմերին։


ՀՀ Տավուշի ւ մարզպետարանի աշխատակազմի
Բերդի սոցիալական աջակցու¬թյան տարածքային գործակալություն

2018թ.

 

Հայտարարված է` 09.02.2018

Վերջին ժամկետը` 09.03.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27