Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի 2016թ. փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրամանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցու¬թյան տարածքային գործակալությունը /այսուհետ՝ ՍԱՏԳ/ սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Իջևանի տարածաշրջանում Համաձայնագրի կողմեր հանդիսացող սուբյեկտներին՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական ծառայություն¬ներ տրամադրող այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Կողմեր) հրավիրվում են հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ /այսուհետ՝ Խորհուրդ/։

 Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են տարածաշրջանում գործող, ՀՀ կառա­վարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 1-ին կետով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների մեկական ներկայա­ցուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմա­կեր­պությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք:

Խորհուրդը գործելու  է խորհրդի անհատական կազմը ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով:

Կողմերը խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ  իրենց առաջարկությունները /հայտերը/  կարող են ներկայացնել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի ՍԱՏԳ՝ մինչև 2018թ. մարտի 9-ը /հասցեն՝ ք. Իջևան, փ. Մետաղագործների 37, հեռ. 094006007/:

Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.

ա) սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձը,

բ) սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացումը: Գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներառված է Տարածքային մակարդակով սոցիալական համագործակ­ցության Համաձայնագրում, որը տրամադրվում է Սոցիալական համագործակցության Համաձայնագրին միացած Կողմերին։

 

 

ՀՀ  Տավուշի  մարզպետարանի աշխատակազմի

Իջևանի սոցիալական աջակցու­թյան տարածքային գործակալություն

 

2018թ.

 

 

Հայտարարված է` 09.02.2018

Վերջին ժամկետը` 09.03.2018

Հասցե` ք. Իջեւան, Սահմանադրության հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-02-19 15:27:08