Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի 2016թ. փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրամանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցու¬թյան տարածքային գործակալությունը /այսուհետ՝ ՍԱՏԳ/ սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Իջևանի տարածաշրջանում Համաձայնագրի կողմեր հանդիսացող սուբյեկտներին՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական ծառայություն¬ներ տրամադրող այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Կողմեր) հրավիրվում են հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ /այսուհետ՝ Խորհուրդ/։
Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են տարածաշրջանում գործող, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 1-ին կետով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք:
Խորհուրդը գործելու է խորհրդի անհատական կազմը ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով:
Կողմերը խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ իրենց առաջարկությունները /հայտերը/ կարող են ներկայացնել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի ՍԱՏԳ՝ մինչև 2018թ. մարտի 9-ը /հասցեն՝ ք. Իջևան, փ. Մետաղագործների 37, հեռ. 094006007/:
Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.
ա) սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձը,
բ) սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացումը: Գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներառված է Տարածքային մակարդակով սոցիալական համագործակցության Համաձայնագրում, որը տրամադրվում է Սոցիալական համագործակցության Համաձայնագրին միացած Կողմերին։
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի
Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
2018թ.
Հայտարարված է` 09.02.2018
Վերջին ժամկետը` 09.03.2018
Հասցե` ք. Իջեւան,