Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայտարարվում է Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթ

«Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:

ԱՇԶ Բաղադրիչի նպատակը
ԱՇԶ բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների ավելացմանհարցերում:
Իրավասու հայտատուներ
Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական և սպառողական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի և սննդի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:
Իրավասու հայտատուներից (վերամշակող ձեռնարկություններ և այլն) առաջնահերթություն կստանան այն հայտատուները, որոնք ենթածրագրերի իրականացման ընթացքում լայնածավալ համագործակցություն (պայմանագրային հիմունքներով) կնախատեսեն մեծ թվով ֆերմերային տնտեսությունների հետ:
Նպատակային ֆինանսավորման ուղղությունները
ԱՇԶ բաղադրիչի շրջանակներում շահառուներին հատկացվող նպատակային ֆինանսավորման գումարները կարող են օգտագործվել ստորև նշված ծախսերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով.

1. Նոր սարքավորումների, վերամշակման սարքավորումների, ինչպես նաև տրակտորների ձեռքբերում, այդ թվում՝
 արտադրության և վերամշակման սարքավորումներ,
 հետբերքահավաքային մշակման և վերամշակման,
 պահեստավորման և պահպանման,
 լաբորատոր (ներառյալ՝ շարժական և հատուկ մասնագիտացված տեխնիկա և սարքավորումներ),
 փաթեթավորման և տեսակավորման,
 որակի վերահսկողության,
 բոլոր տիպի սարքավորումներ և տեխնիկական հոսքագծեր՝ կապված արտադրանքի որակի բարելավման և ծավալների ավելացման հետ:
2. Տեխնոլոգիական վերազինման սարքավորումներ,
3. «ՍԱԿՀ» Սննդի անվտանգության կառավարման համակարգի իրականացման ծախսեր՝ ներառյալ իրականացման ընթացակարգերի բոլոր փուլերը (ուսուցումներ, հետևյալ համակարգերի ներդրում՝ HACCP, ISO, օրգանական արտադրության, պատշաճ գործելակերպի բոլոր տեսակները, հարակից այլ տեխնիկական աջակցություն և այլն ),
4. Տեղական և միջազգային հավաստագրերի ձեռքբերման և միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրման ծախսեր,
5. Շուկայավարման և բրենդինգի ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ ներառյալ առևտրային նշանի և արտադրանքի արտաքին տեսքի (նաև փաթեթավորման, մշակման և այլն),
6. Բոլոր տեսակի բարձրարժեք մրգերի և հատապտուղների նոր սորտերի տնկիների ձեռքբերման ծախսեր,
7. Տեխնիկական աջակցության և մասնագիտական տեխնիկական և շուկայավարման (հատկապես արտահանման խթանման վերաբերյալ) խորհրդատվության ձեռքբերման ծախսեր:

Վերոնշյալ ակտիվների ձեռքբերումը կարելի է ֆինանսավորել ինչպես ԱՇԶ բաղադրիչի նպատակային ֆինանսավորման, այնպես էլ շահառուների համաֆինանսավորման հաշվին:

ԱՇԶ բաղադրիչի շրջանակներում չեն կարող ֆինանսավորվել
• նախքան դրամաշնորհային համաձայնագրի կնքումը որևէ ձեռքբերման ծախս,
• բնապահպանական առումով վտանգավոր և շրջակա միջավայրի վրա անվերականգնելի բացասական ազդեցություն ունեցող ակտիվների ձեռքբերման ծախսեր,
• բացասական սոցիալական ազդեցություն ունեցող կամ տարաբնակեցման ռիսկեր պարունակող ակտիվների ձեռքբերման ծախսեր,
1. շինությունների և հողատարածքների ձեռքբերման և վարձակալության ծախսեր,
2. շինարարական աշխատանքների իրականացման ծախսեր: Եթե անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման որոշակի աշխատանքներ՝ կապված սննդի անվտանգության համակարգերի ներդրման հետ, ապա դրանք կարող են ֆինանսավորվել շահառուների կողմից կատարվող ենթածրագրի համաֆինանսավորման միջոցներով,
3. հումքի և շրջանառու միջոցների ձեռքբերման ծախսեր,
4. աշխատանքի վարձատրության և փոխհատուցման ծախսեր,
5. շահառուի գործառնական ծախսերը, որոնք հակասում են ԱՇԶ բաղադրիչի դրույթներին,
6. սարքավորումների վերանորոգման ծախսեր:

Վերջին ցանկի կետերից (1-6) յուրաքանչյուրի մասով շահառուի սեփական ֆինանսական ռեսուրսներից կատարած ծախսերը համարվում եմ շահառուների համաֆինանսավորում և դիտվում են նրանց կողմից ենթածրագրի բյուջեում ներդրման ենթակա 50%-ի համալրում:

Ներկայացվող պահանջներ
Հայտատուի կողմից ներկայացվող հայտ-դիմումները և բիզնես-հայտերը պետք է բավարարե հետևյալ պահանջներին.
 Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի նվազագույնը 12, իսկ առավելագույնը՝ 24 ամիս:
 Ենթածրագրի նպատակային ֆինանսավորման գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար:
 ԱՇԶ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթածրագրերի համաֆինանսավորում շահառուի կողմից` իրականացվող ենթածրագրի բյուջեի առնվազն 50%-ի չափով:
 Շահառուների կողմից ենթածրագրերը պետք է համաֆինանսավորվեն ֆինանսական միջոցներով. ոչ ֆինանսական ակտիվների (հող, անշարժ և շարժական գույք, սարքավորումներ, աշխատանք և այլն) ներդրումը ԱՇԶ բաղադրիչի կողմից չի համարվում համաֆինանսավորում: Համաֆինանսավորում է համարվում շահառուի կողմից իրականացվող բացառապես ֆինանսական ներդրումը:
 Հայտատուն չի կարող մեկ անգամից ավել ստանալ ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում:
 Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք նախկինում անհաջողության են մատնել, կամ ձախողել են որևէ ծրագիր:
Հայտ-դիմումների ընդունում
Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) իրենց կողմից պատրաստված հայտ-դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ի ԱՇԶ քարտուղարություն (375014 ՀՀ ք.Երևան, Ադոնց 6/1,54) մինչև 14.02.2018 թ, ժամը 18:00:
Հայտ-դիմումները պատրաստում և ներկայացնում են հավակնորդ ՍԱՄ-երը՝ իրենց ղեկավարի ստորագրությամբ: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտ-դիմումները ենթակա չեն ընդունման ԱՇԶՔ կողմից: Էլեկտրոնային փոստով և ֆաքսով ուղարկված հայտ-դիմումները նույնպես ենթակա չեն ընդունման ԱՇԶՔ կողմից:

Ծանուցում
Ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվի իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը:
ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով «Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ի ԱՇԶ քարտուղարության աշխատակազմը պոտենցիալ հավակնորդների համար կկազմակերպի աշխատաժողով՝ կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողների, վերամշակողների և արժեշղթայի այլ մասնակիցների համար 12.02.2018թ. ժամը 13:00-ին:
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Արգիշտիի փող., 7 շենք
«Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում»:

Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ.
Հայտ-դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ «Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ից:

Հասցե` - 375014 ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 6/1, 54
Էլեկտրոնային փոստ` - info@agridf.am
Հեռախոս` - (+374 12), 551515, 551516, 551513
 

Հայտարարված է` 07.02.2018

Վերջին ժամկետը` 12.02.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10