Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

2016թ. հոկտեմբերից մեկնարկել է ՀՀ Տավուշի մարզի տարածքային զարգացման ռազմավարության/ՏԶՌ/ կազմման աշխատանքները: 2016թ. նոյեմբերի 16-ից Տավուշի մարզպետարանում կսկսվեն մարզի 2017-2025թթ. ՏԶՌ-ը մշակող ոլորտային խմբերի աշխատանքային հանդիպումները:

     Քննարկումները տեղի կունենան  ՀՀ Տավուշի  տարածքային զարգացման ռազմավարության մշակումը համակարգող  մարզպետի  տեղակալ Լ. Սարգսյանի մասնակցությամբ համաձայն նախօրոք կազմված ժամանակացույցի /տես հայտարարություններ բաժինը/:

      Բոլոր  քննարկումները դռնբաց են, որին կարող են մասնակցել համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության անդամներ, հիմնարկ ձեռնարկությունների և համայնքների ակտիվ ներկայացուցիչներ, միջազգային և տեղական կազմակերպություններ, ոլորտների  մասնագետներ, փորձագետներ  և ուրիշներ:

      Մասնակցություններն անհնարին լինելու դեպքում կարող եք Ձեր առաջարկները ուղարկել tavush.tsragrer@mta,gov,am էլ. Փոստի հասցեով կամ զանգահարել 0263 4-45-61 հեռախոսահամարով, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին:

      Սահմանված ժամանակացույցով կքննարկվեն ըստ ոլորտների իրավիճակի վերլուծությունները, որին  կհետևեն նաև ՍՎՈՏ վերլուծությունները և  ռազմավարության  մշակման գործընթացները:

      Ակնկալելով ակտիվ մասնակցություն և համագործակցություն տեղեկացնում ենք, որ ռազմավարության ներկայացման վերջնաժամկետ  է սահմանված 2017թ. հունվարի 15-ը:

 Կցվում է ժամանակացույցը

Հայտարարված է` 16.11.2016

Վերջին ժամկետը` 21.11.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03