Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
2016թ. հոկտեմբերից մեկնարկել է ՀՀ Տավուշի մարզի տարածքային զարգացման ռազմավարության/ՏԶՌ/ կազմման աշխատանքները: 2016թ. նոյեմբերի 16-ից Տավուշի մարզպետարանում կսկսվեն մարզի 2017-2025թթ. ՏԶՌ-ը մշակող ոլորտային խմբերի աշխատանքային հանդիպումները:
Քննարկումները տեղի կունենան ՀՀ Տավուշի տարածքային զարգացման ռազմավարության մշակումը համակարգող մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանի մասնակցությամբ համաձայն նախօրոք կազմված ժամանակացույցի /տես հայտարարություններ բաժինը/:
Բոլոր քննարկումները դռնբաց են, որին կարող են մասնակցել համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության անդամներ, հիմնարկ ձեռնարկությունների և համայնքների ակտիվ ներկայացուցիչներ, միջազգային և տեղական կազմակերպություններ, ոլորտների մասնագետներ, փորձագետներ և ուրիշներ:
Մասնակցություններն անհնարին լինելու դեպքում կարող եք Ձեր առաջարկները ուղարկել tavush.tsragrer@mta,gov,am էլ. Փոստի հասցեով կամ զանգահարել 0263 4-45-61 հեռախոսահամարով, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին:
Սահմանված ժամանակացույցով կքննարկվեն ըստ ոլորտների իրավիճակի վերլուծությունները, որին կհետևեն նաև ՍՎՈՏ վերլուծությունները և ռազմավարության մշակման գործընթացները:
Ակնկալելով ակտիվ մասնակցություն և համագործակցություն տեղեկացնում ենք, որ ռազմավարության ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2017թ. հունվարի 15-ը:
Կցվում է ժամանակացույցը
Հայտարարված է` 16.11.2016
Վերջին ժամկետը` 21.11.2016
Հասցե` ք. Իջեւան,