Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների կազմումաշխատելու համար հայտեր ներկայացնել մասին
Հայտնվում է ՀՀ Տավուշի մարզում գործող ոչ առևտրային կազմակերպություններին, ՀԿ-ներին, որ, համաձայն 2005թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված <<Սոցիալական աջակցության մասին>> oրենքի և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի 2006թ. սեպտեմբերի 18-ի թիվ 153-Ն հրամանով հաստատված <<Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնդրության>> 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերի, ՀՀ Տավուշի մարզում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների կազմում:
Աջակցության խորհուրդները գործում են մարզպետարանի աշխատակազմի ՍԾՏԳ-ներին կից՝ հասարակական հիմունքներով: Խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ Տավուշի մարզպետը: Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը տարին մեկ անգամ ճշտում է հայտ ներկայացրած ոչ առևտրային կազմակերպությունների, ՀԿ-ների ցանկը և դրանց ներկայացուցիչներին: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է <<Սոցիալական աջակցության մասին>> և <<Պետական նպաստների մասին>> ՀՀ օրենքներին, այլ իրավական ակտերին և խորհրդի կանոնադրությանը համապատասխան:
Բոլոր այն ոչ առևտրային կազմակերպությունները, ՀԿ-ները, որոնք ցանկություն ունեն իրենց ներկայացուցիչներին ներկայացնելու խորհրդի կազմում աշխատելու համար, կարող են հայտեր ներկայացնել Տավուշի մարզպետարան: Հայտեր ներկայացնելու վերջին ժամկետը ս/թ սեպտեմբերի 6-ն է:
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության
և սոցիալական ապահովության վարչություն
Հայտարարված է` 06.08.2014
Վերջին ժամկետը` 06.09.2014
Հասցե` ք. Իջեւան,