Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված «Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության մասին

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գենդերային հիմնահարցերի լուծմանն աջակցելու և համայնքային մակարդակում որոշումների ընդունման հարցում կանանց դերը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում մրցանակաբաշխություն, որի համար ՀՀ վարչապետը սահմանել է. <<Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ>> մրցանակ:
Մրցանակը տրվելու է մրցույթում հաղթող ճանաչված գյուղական և քաղաքային համայնքներին:
Մրցանակի հիմնական տեսակը <<Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ>> և <<Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ>> անվանակարգերով Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվոգիրն է ` սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերի համար:
Մրցանակաբաշխության մասնակիցներին կարող են տրամադրվել նաև մրցանակներ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կառույցների և այլ հասարակական կազմակերպությունների կողմից:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանանչված մասնակիցների գործունեությունը ներկայացվելու է հասարակության լայն շրջանակներին` զանգվածային լրատվամիջոցների և տպագիր մամուլի միջոցով:
Հայտարարությանը կցվում է հայտի ձևը, որը պետք է լրացվի համայնքի կողմից և ներկայացվի ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իկրավունքների պաշտպանության բաժին առցանց /էլ.հասցե` tavush.yntaniq @mta.gov.am: Հայտին կից համայնքները պետք է ներկայացնեն նախորդ տարվա ընթացքում համայնքային ծրագրերում գենդերային ուղղվածություն ունեցող միջոցառումների ցանկը:
Հայտերի ներկայացման վերջին ժամկետը ս/թ մարտի 15-ն է:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Հայտարարված է` 10.03.2014

Վերջին ժամկետը` 15.03.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50