Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀՀ Տավուշի մարզի համայնքներում 2026 թվականին սերմնավորվող կովերի հայտերի ներկայացման մասին
ՀՀ Տավուշի մարզի համայնքներում 2026 թվականին
սերմնավորվող կովերի գլխաքանակը ըստ համայնքների
1 Իջևան 150
2 Նոյեմբերյան 150
3 Բերդ 150
4 Դիլիջան 50
5 Ընդամենը 500
Ծրագրին կարող են մասնակցել արհեստական սերմնավորում իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
ա. ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ.
բ. ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
գ. ունեն բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։
Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, սերմնավորման ծառայություններ մատուցելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցության վերաբերյալ հայտն էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող են ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ համայնք կամ բնակավայր՝ կցելով վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող, ինչպես նաև սերմնահեղուկի ծագման հավաստագիրը, սերմնահեղուկի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը։
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի էլ․ հասցե՝ tavush@mta.gov.am
Իջևան համայնք ijevan.tavush@mta.gov.am
Նոյեմբերյան համայնք noyemberyan.tavush@mta.gov.am
Բերդ համայնք berd.tavush@mta.gov.am
Դիլիջան համայնք dilijan.tavush@mta.gov.am
Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու վերաբերյալ: Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) տրամադրված են համայնքներին համապատասխան քվոտայով։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 81-40 հեռախոսահամարով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 28.02.2026թ.
Հայտարարված է` 10.02.2026
Վերջին ժամկետը` 28.02.2026
Հասցե` ք. Իջեւան,


