Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«Ս.Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 18.8 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի վարձակալություն
Առաջնորդվելով ՀՀ կառավարությանն 2020թ. հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ՝ մրցութային եղանակով 14000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով, մեկ տարի ժամկետով, բացառությամբ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների վարձակալության է տրամադրվում Իջևան քաղաքի, Իջևանյան փողոց 8 հասցեում գտնվող «Ս.Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 18.8 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական հինգ օր երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9․00-14․30 սննդի կազմակերպման նպատակով (բուֆետ):
Մրցույթին մասնակցելու հայտերը կարող եք ներկայացնել 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը15:00-ին «Ս.Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 34 00 39 հեռախոսահամարին:
Հայտարարված է` 01.10.2025
Վերջին ժամկետը` 10.10.2025
Հասցե` ք. Իջեւան,