Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար:

Աշխատանքային պարտականություններն են՝
1) Մասնակցում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեության աշխատանքներին:
2) Իրականացնում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում անհրաժեշտ տեղեկատվության ներառման նկատմամբ հսկողության աշխատանքները:
3) Իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում ընդգրկելու, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների և դասարանների կոմպլեկտավորման աշխատանքները:
4) Իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացի նախապատարաստական աշխատանքները:
5) Իրականացնում է դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադայի դպրոցական, տարածքային և մարզային փուլերի նախապատրաստման, մարզի մասնակցությունը օլիմպիադայի հանրապետական փուլին ապահովման աշխատանքները:
6) Մասնակցում է մարզային ենթակայության մշակութային հաստատությունների աշխատանքի, մարզային մշակութային, ինչպես նաև պետական, ազգային և այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:
7) Մասնակցում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքներին:
8) Աջակցել հանդիպումների, երկխոսությունների, կլոր սեղանների կազմակերպմանը, երիտասարդների սոցիալական կայացմանը՝ նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար:
9) Մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին:
10) Աջակցել մարզի մշակութային կյանքի զարգացմանը։
11) Ուսումնասիրել մշակույթի ոլորտը կարգավորող իրավական ակտերը։
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացիություն:
2. Բարձրագույն կրթություն:
3. Հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
4. Համակագչային տարբեր ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Թիմում աշխատելու փորձ:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ Դիմում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով:
◆ Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին:
◆ Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:
◆ Մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի:
◆ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
◆ Հայտարարությունում նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու:
◆ Օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու:
◆ Օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու:
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու:
◆Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
◆Փորձագետի ընտրությունը կատարելու եղանակը / դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն/:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2025 թ. մայիսի 5-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):

 

 

Հայտարարված է` 29.04.2025

Վերջին ժամկետը` 05.05.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-07 17:44:50