Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։

Ծրագրի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է 2025 թվականին սերմնավորել 1410 գլուխ կով։

Ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն․
ա/ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ,
բ/ ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավել ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025թ․ հունվարի 10-ը, ժամը 18։00-ն։ Կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցության վերաբերյալ հայտը էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող է ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ /tavush@mta.gov.am/, և՛ համայնք /berd.tavush@mta.gov.am, dilijan.tavush@mta.gov.am, ijevan.tavush@mta.gov.am, noyemberyan.tavush@mta.gov.am


կամ բնակավայր: Կցվում է դիմումի ձևը․

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանոության վարչություն, հեռախոս՝ 077 77 10 07։

 

 

 

Հայտարարված է` 29.11.2024

Վերջին ժամկետը` 10.01.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 09:14:52