Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«Մասնագիտական որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիր.


Ծրագրի երկրներում կարիքների գնահատման անցկացման ուղեցույց


Կարիքների գնահատման նպատակն է.
1. Համագործակցելով կառավարական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ (օրինակ քաղաքապետարաններ, ոլորտային հաստատություններ և այլն)՝ բացահայտել այն առաջնային ոլորտները կամ բնագավառները, որտեղ ծրագրի շրջանակներում համագործակցության կարիք կա: Փորձել կապեր գտնել ազգային և տարածաշրջանային զարգացման քաղաքականությունների և ռազմավարությունների հետ:

2. Բացահայտել հիմնական/ռազմավարական հյուրընկալող հաստատությունները և այն ոլորտները, որտեղ հմտություններ և նոու-հաու-ի կարիք կա և որոնք հետաքրքրված են աշխատելու «Բարձր որակավորում ունեցող ազգակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում:

3. Կարիքների գնահատման այցեր կատարել պոտենցիալ հյուրընկալող հաստատություններ, բացատրել ՄՄԿ-ի ընդհանուր քաղաքականությունը և ծրագրերը, սույն ծրագրի նպատակը և ծառայությունները և քննարկել առկա կարիքները:

4. Խնդրել հյուրընկալող հաստատությանը լրացնել կարիքի գնահատման հարցաթերթիկը և վերադարձնել այն ՄՄԿ: Անհրաժեշտության դեպքում, առաջարկեք Ձեր օգնությունը հարցաթերթիկը լրացնելիս:

5. Հավաքեք հյուրընկալող կազմակերպությունից համապատասխան տեղեկատվություն (ինչ հմտություններ են հարկավոր փոխանակման համար, ռեսուրս անձանց մասնագիտացումները, տևողությունը, վայրը և նշանակման ժամանակահատվածը) և այս ամենը լրացրեք ծրագրի կարիքների շտեմարանի մեջ (օգտագործելով excel ծրագիրը). Կարիքների գնահատումը շարունակական գործունեություն է, այդ պատճառով տվյալների շտեմարանը պետք է անընդհատ թարմացնել:

6. Եթե արդեն կա ծրագրի շրջանակներում կոնկրետ պահանջարկ, ստուգեք, թե այդ պահանջարկը որքանով է իրական և տեսանելի նշանակման սահմանափակ ժամանակահատվածում շոշափելի արդյունք ունենալու համար (օրինակ՝ երկարատև նշանակման փոխարեն կարելի է կազմակերպել ուսուցանողների վերապատրաստում). Հյուրընկալող հաստատություններին բաժանել տեխնիկական առաջադրանքները և օգնություն առաջարկել այն լրացնելու գործում:

7. Ստուգել արդյոք հյուրընկալող կազմակերպությունում առկա են համապատասխան սարքավորումներ՝ ներառյալ համակարգիչներ, ինտերնետ հասանելիություն, առօրյա աջակցություն, աշխատելու վայր և այլն:

8. Եթե կա կոնկրետ պահանջարկ, հարցնել, թե արդյոք այդ հաստատությունը կարող է բնակության վայր և տրանսպորտ տրամադրել ռեսուրս անձին:

9. Ստուգել հյուրընկալող հաստատությունների հիմնական ենթակառուցվածքը, օրինակ արդյոք առկա է էլեկտրաէներգիա, ճանապարհներ, առողջապահական հաստատությունների հասանելիություն ր այլն):

10. Հյուրընկալող կազմակերպությանը բացատրել ընտրության և նշանակման ընթացակարգերը (ՄՄԿ-ն կտրամադրի ընտրված ռեսուրս անձանց ինքնակենսագրականները: Հյուրընկալող հաստատությունը պետք է ընտրի ՄՄԿ-ի տրամադրած ցուցակից ռեսուրս անձանց, ինչպես նաև հյուրընկալող կազմակերպությունը կարող է ինքը թեկնածու առաջարկել):

 

Հայտարարված է` 02.09.2013

Վերջին ժամկետը` 09.09.2013

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27