Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային պարտականություններն են՝
1) Իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական օգնության ցուցաբերման և վերահսկման աշխատանքները:
2) Իրականացնում է համայնքների ՀԿՏՀ-ների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքները:
3) Իրականացնում է մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների ապահովման աշխատանքները:
4) Իրականացնում է համայնքներում մրցութային և ատեստավորման հանձնաժողովների համապատասխան աշխատանքները՝ որպես հանձնաժողովի անդամ:
5) Իրականացնում է մարզի համայնքների համայնքային ծառայողների գրանցամատյանի տվյալները, համայնքային ենթակայության կազմակերպությունների հաստիքացուցակները համապատասխան ծրագրում (շտեմարանում) մուտքագրելու աշխատանքները:
6) Իրականացնում է Դիլիջան համայնքում մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության՝ ըստ ժամանակացույցի կազմակերպման աշխատանքները:
7) Իրականացնում է համայնքների համացանցային պաշտոնական կայքերի մշտադիտարկման և արդյունքների մասին լիազոր մարմին տեղեկատվության ներկայացման աշխատանքները:
8) Կատարել համայնքների ՀԿՏՀ-ների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված թերությունների վերացման աշխատանքներ․
9) Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով․

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն
3. Հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
4. Համակագչային տարբեր ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Թիմում աշխատելու փորձ
6. Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2023 թ. հունիսի 7-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):

 

 

 

 

 

 

 

 

(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
պաշտոնը, անունը, ազգանունը)

քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)

---------------------------------- հեռախոսահամարը

------------------------------------ էլեկտրոնային հասցեն

Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:

------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

<< .........>> ................................. 2023թ.

 

Հայտարարված է` 05.06.2023

Վերջին ժամկետը` 07.06.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10