Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է «Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» կրթական ծրագրի առաջին՝ 2022 թ-ի դասընթացի դիմորդների ընդունելություն

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է «Ռազմավարական հաղորդակցության  լաբորատորիա» կրթական ծրագրի առաջին՝ 2022 թ-ի դասընթացի դիմորդների ընդունելություն, որի թիրախ խումբը մասնավորապես նաև մարզային հասարակական կազմակերպություններն են։
Դասընթացն անց են կացնելու միջազգային հեղինակավոր դասընթացավարներ և
մասնագետներ։ Այս կրթական ծրագիրը Երևանում և ՀՀ մարզերում գրանցված և
գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպությունների հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչների համար  բացառիկ հնարավորություն է ` մասնագիտանալու ռազմավարական հաղորդակցման
ուղղությամբ։
Դասընթացի արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան
իրականացնել անհատական նախագծեր մարդու իրավունքների պաշտպանության,
արդարադատության բարեփոխումների ոլորտներում արդյունավետ հաղորդակցության վերաբերյալ՝ ստանալով դրամաշնորհներ։
Մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Խնդրում եմ Ձեր աջակցությունը` այս հնարավորության մասին մարզային ՀԿ ֊ներին հասանելի
դարձնելու հարցում։
Շնորհակալ կլինեմ, եթե մարզպետարանի միջոցով տեղեկատվությունը տարածվի մարզային
կառույցների ու մարզում գործող ՀԿ֊ների շրջանում։ 

Հայտարարված է` 15.08.2022

Վերջին ժամկետը` 21.08.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16