Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն 9-րդ դասարանի հայոց լեզու ու մաթեմատիկա առարկաներից կենտրոնացված քննական կենտրոնների ղեկավար և մարզպետի ներկայացուցիչ նշանակված տնօրենների մասնակցությամբ, որը վարել է մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ռուզան...

Մարզպետարանի գլխավոր քարտուղարն ընդունել է գերմանացի բարերարների պատվիրակությանը 23.06.2022
Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանն այսօր ընդունել է գերմանացի բարերարների պատվիրակությանը՝ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին «Հայաստան Արմենիենհիլֆե» խորհրդի անդամներ դոկտոր Մարգարետե Վալխերը, Գեորգ Վալխերը և Թիհոմիր Գլովացկին։ Մովսես Պողոսյանը ներկայացրել է պատվիրակության անդամներին, կառույցի պատմությունն ու հիմնադրամի կողմից Տավուշի...

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը 22.06.2022
Հունիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստ, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը: Նիստին ներկա էին ուժային կառույցների և խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներ:

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 21.06.2022
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով Համայնքի ավագանին որոշում է 1․Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող միկրոավտոբուսները Իջևանի կոմունալ ծառայություն հիմնարկի հաշվեկշիռ հանձնելու մասին

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2022
Հարգելի բուժաշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Օրը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու ձեզ ձեր շնորհակալ աշխատանքի համար, մեկ անգամ ևս արժևորելու բուժաշխատողի դերն ու կարևորությունը մեր կյանքում: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ մասնագիտական կարողությունների ու հմտությունների հետ անհրաժեշտ են նաև մարդկային որակներ՝ սեր, սրտացավություն,...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին 20.06.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Չավային, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին և տնտեսական անվտանգության հարցերի համակարգող Մարիա Լուզ Կարնիչերո Պերիկասին։ Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետը շնորհակալություն...