Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզում հանված հողի բերրի շերտի կուտակումների մասին տեղեկացնում ենք 22.11.2022
Հարգելի՛ քաղաքացիներ, շինարարական աշխատանքների արդյունքում Տավուշի մարզում հանված հողի բերրի շերտի կուտակումների մասին տեղեկացնում ենք, որ Իջևան և Բերդ համայնքներում չկան այդպիսի կուտակումներ, իսկ սեփականատերերի կողմից հանված հողածածկույթն օգտագործվում է իրենց տնամերձերում:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2022
Սիրելի ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ուսանողների օրվա կապակցությամբ: Անգնահատելի է երիտասարդության, հատկապես ուսանողների դերը քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: Դուք եք մեր երկրի ապագան կերտողները՝ վաղվա ստեղծագործ մտավորականները, քաղաքական, պետական գործիչները:

Այսօր՝ նոյեմբերի 17-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է 6 ակադեմիական ժամ տևողությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ֆինանսավորմամբ կազմակերպվող «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական դասընթացը։

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունը այցելեց «Իջևանի գինու և կոնյակի» գործարան, որտեղ հյուրերը ծանոթացան գինու արտադրական ամբողջ ընթացքին՝ խաղողի ընդունման կետից մինչև շշալցում և փաթեթավորում: Պատվիրակությունը կատարեց նաև գինու, կոնյակի և մրգօղու համտես: