Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզկենտրոն Իջևանում այսօր հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին մարզպետարանի հարակից տարածքում տեղադրված՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Խորհրդակցությանը քննարկվել է սեփական եկամուտների կատարողականների հարցը 07.12.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը քննարկվել է մարզի համայնքների 2022 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականների հարցը։ Խորհրդակցությանը մարզպետ Հայկ Ղալումյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վրա։ Առաջարկվել է կտրուկ միջոցներ ձեռնարկել հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ձմեռային զորակոչի նախապատրաստական...

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանին և կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը Տավուշի մարզին ցուցաբերած աջակցության համար, կարևորել աջակցության դերը սահմանամերձ...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 02.12.2022
Սիրելի հայրենակիցներ, սկսած 1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Օրը ևս մի առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ու հասարակությանը նրանց լիակատար ինտեգրելու հարցերի վրա։ Երկրի տնտեսական, սոցիալական և հանրային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Սահմանափակ կարողություններով մարդկանց ինքնահաստատման...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 01.12.2022
Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Այս առթիվ Տավուշի մարզում նույն օրը ժամը 12-ից 18-ը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է մարզային այցելություն ու քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։ Բացի այդ, հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն Պաշտպանի...

Մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 25.11.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, քննարվող հարցերին առնչվող ստորաբաժանումների ղեկավարները։