Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 11.07.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի 4 երիտասարդների 11.07.2023
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի 4 երիտասարդների, որոնք մասնակցել են «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումին։

Քննարկում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում 10.07.2023
Հուլիսի 10-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում:

Տեղի ունեցավ Ենոքավանի գլխավոր հատակագծի քննարկում 07.07.2023
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Ենոքավանի գլխավոր հատակագիծը։ Խորհրդակցությունը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Ենոքավանի վարչական ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։ Հանդիպմանը քննարկում...

Կայացել է «Տավուշի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան 06.07.2023
Հուլիսի 5-ին Չորաթանի նորակառույց ֆուտբոլի մարզադաշտում Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ կայացել է «Տավուշի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։

Հանդիպմանը ներկայացվել են դրամաշնորհային ծրագրերի մրցույթի պայմանները 06.07.2023
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի մարզի ոչ առևտրային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։ Հանդիպման մասնակիցներին ողջունել է մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի զագացման ծրագրի պատասխանատու Կարեն Հարությւնյանը ներկայացրել է «ԵՄ-ն հանուն երկխոսության....