Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել 25.07.2023
Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրել է Իջևանի համայնքապետի 1-ին տեղակալ Արգիշտի Ամիրխանյանին, Իջևանի համայնքապետարանի, ՀԷՑ-ի և ԳԳՄ-ի մի խումբ աշխատակիցների 2023թ. հունիսի 19-ին Իջևան քաղաքում տեղի ունեցած կարկտահարության և ջրհեղեղի հետևանքների վերացման գործում դրսևորած մասնագիտական պատրաստվածության, փրկարարական աշխատանքները մեծ պատասխանատվությամբ և բարձր մակարդակով իրականացնելու համար:

Մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանի հետ 21.07.2023
Հուլիսի 20-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանի հետ:

Ամառային հանգստի է մեկնել դպրոցականների երկրորդ հերթափոխը 21.07.2023
ՀՀ Կառավարության որոշմամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մեկնարկել է դպրոցականների 2023 թվականի ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների երկրորդ փուլը: Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 10-ը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ամառային հանգիստը կանցկացնի Տավուշի մարզի 7-ից 13 տարեկան 80 դպրոցական։ Երեխաների մեկնումը ճամբար կազմակերպվել է Իջևանի Սահմանադրության հրապարակից՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ։

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է հնդիկ գործարար Քարան Բհատիային 21.07.2023
Այսօր, հնդիկ գործարար Քարան Բհատիան, կնոջ և երկու դուստրերի հետ այցելել էր Տավուշի մարզպետարան՝ մարզպետ Հայկ Ղալումյանին հայտնելու իր երախտիքի խոսքերը:

Վերապատրաստման դասընթացներ՝ բուժաշխատողների համար 20.07.2023
ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով, Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ, հուլիսի 20-ից երկօրյա դասընթացներ են մեկնարկել մարզկենտրոն Իջևանում։ Դասընթացներին մասնակցում են առաջնային օղակի բժիշկները՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, մանկական վիրաբույժներ, օրթոպեդներ, նյարդաբաններ։ Դասընթացները նվիրված...