Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջին օգնության մրցումներում առաջին տեղում Մովսեսի թիմն էր 23.10.2019
Այսօր Իջևանի քանդակների այգում տեղի ունեցան առաջին օգնության մրցումներ։ Միջոցառումը կազմակերպել էր Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության թիմը Զառա Խուդոյանի գլխավորությամբ՝ Հայկական կարմիր խաչի կամավորների և առաջնորդության հրահանգիչների միջոցով։

Աշխատանքային հանդիպում «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում 23.10.2019
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում։ Մասնակցում էին ՏԻՄ-երի, ԶՏԿ-ների, ՍԱՏԳ-ների, հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։

Նկարչական ցուցահանդես Ազատամուտում 22.10.2019
Հոկտեմբերի 18-ին Ազատամուտ համայնքի մշակույթի պալատում տեղի է ունեցել նկարչական ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են Ազատամուտի գեղարվեստի ստուդիայի սաների և ստուդիայի ուսուցչուհի Անի Աղաջանյանի աշխատանքները:

Հնդիկ գործարարները Տավուշի մարզի հետ առեւտրային կապեր են հաստատում 22.10.2019
Հոկտեմբերի 19-ին մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության պատվիրակությանը: Պատվիրակությունը հետաքրքրված է Տավուշի մարզի հետ տնտեսական համագործակցության հնարավորություններով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղղությունները:

Անտառը չի կարող ծառայել ջեռուցման կարիքներին և վերջ. Հայկ Չոբանյան 22.10.2019
Մարզպետ Հայկ Չոբանյանը մասնակցել է «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի այցը Տավուշ 21.10.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Մարզպետը դեսպանին ներկայացրեց Տավուշի մարզը և հնարավոր համագործակցության ուղղությունները: