Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սպանդանոցային մասնաշենքի առևտրային առաջարկ 28.02.2020
Անասունների առաջնային վերամշակման մսի արտադրամաս։ Շինությունն իրենից ներկայացնում է մետաղական հիմնակմախքով կարկասային շենք։ Հիմքերը միաձույլ երկաթբետոնից։ Տանիքը և արտաքին պատերը նախատեսված է իրականացնել սենդվիչ պանելներով։

Տավուշի մարզպետարանի և Teach For Armenia կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակը մեծանում է 27.02.2020
Կարևորելով կրթության դերն ու սոցիալական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Տավուշի մարզի բնակիչներին առաջարկվում է Սիմենթալ և Ջերսի ցեղատեսակի տոհմային հղի երինջներ 26.02.2020
«Community Center for Development» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իր գերմանական գործընկեր կազմակերպության հետ միասին Տավուշի մարզի բնակիչներին է առաջարկում Սիմենթալ և Ջերսի ցեղատեսակի տոհմային հղի երինջներ (առաջին ծին):

Տավուշի մարզի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր 26.02.2020
«Community Center for Development» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իր ավստրիական գործընկեր կազմակերպության հետ միասին Տավուշի մարզի բնակիչներին է առաջարկում Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր:

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր 25.02.2020
Այսօր Այրումի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շուրջ։ Մասնակցել են Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, համայնքի ղեկավարն ու վարչական ղեկավարները, այգեգործներ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալներ։

Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ է ստեղծվել 24.02.2020
Այցելի՛ր Տավուշ, բացահայտի՛ր Տավուշն ու մարզի բնական և պատմամշակութային գրավչությունները, զգա՛ մեր ջերմությունը: Տավուշի մասին մեկ ընդհանուր տուրիստական պատկեր կստեղծի https://visit-tavush.com/ եռալեզու կայքը:


