Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

20400 բժշկական դիմակ՝ Տավուշից Բեյրութ 07.08.2020
Ուշադրության, հոգատարության ու մարդասիրության կիզակետ դարձած Տավուշը, բնականաբար, առաջիններից մեկը պիտի արձագանքեր եղբայրական Բեյրութի ողբերգությանը, իր մասնակցությունը բերեր Հայաստանի Հանրապետության աջակցությանը բարեկամ պետությանն ու հայկական համայնքին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի մարզում է 07.08.2020
Տավուշի մարզպետ ՀայկՉոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ, եղել է դպրոցում, հանդիպել դպրոցականների հետ:

Սահմանապահ համայնքների ապաստարանների կահավորման համար տրամադրվել է գույք 06.08.2020
Այսօր նիդեռլանդահայ համայնքի ու բարեգործական միությունների կողմից «Աջակցի՛ր Տավուշին» բարեգործական նախաձեռնության շրջանակում Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ, որոնք նախատեսված են սահմանամերձ համայնքների ապաստարանների կահավորման համար:

Վերջին անգամ 40 տարի առաջ վերանորոգված սահմանամերձ Բերդավան գյուղի ճանապարհներն ասֆալտապատվում են 06.08.2020
Վերջին անգամ 40 տարի առաջ վերանորոգված սահմանամերձ Բերդավան գյուղի ճանապարհներն ասֆալտապատվում են:

Դովեղում իրականացնում է 2400 մ երկարությամբ ջրագծի կառուցում 06.08.2020
Դովեղում իրականացնում է 2400 մ երկարությամբ ջրագծի կառուցում, որը կապելու է Ստեփանավան–Նոյեմբերյան հիմնական ջրատարը Դովեղ գյուղի ջրատարի հետ, ինչը կլուծի ամենօրյա խմելու ջրի հարցը։