Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ուշադրություն 07.10.2020
Մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:

Սկսվել է մինչև 1 տարվա զորակոչվածների կամավորագրումը 06.10.2020
Սիրելի տավուշցիներ, եթե դուք մտնում եք այդ խմբի մեջ, ցանկանում եք կամավորագրվել և ունեք տեղափոխման խնդիր, պետք է հետևել այս ցուցումներին. - Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ - Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ: - Եթե պահպանել եք զինվորական համազգեստը,...

Տավուշցի սահմանապահները․ տեսանյութ 06.10.2020
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տրամադրությունը ներկայացնում են հենց իրենք՝ տավուշցի սահմանապահները:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ 05.10.2020
Սիրելի’ուսուցիչներ, հայրենիքը օրհասական պատերազմի մեջ է, կերտվում է ներկա և ապագա սերունդների խաղաղությունը, անվտանգությունն ու երջանկությունը երաշխավորող հաղթանակը։ Ձեր կրթած ու դաստիարակած սերունդն այսօր հազարավոր սխրանքներ է գործում ռազմաճակատում՝ ցուցաբերելով բացառիկ, անմնացորդ հայրենասիրություն ու արիություն: Այս հերոսության հիմքը դրվել է նաև դպրոցում՝ հենց ձեր շնորհիվ:

Տավուշի մարզում կմթերվի խաղողի ողջ բերքը 03.10.2020
Սիրելի տավուշցիներ, Չնայած այս տարի Տավուշ մարզում խաղողի բերքը նախատեսածից ավելի է եղել, սակայն մեր բնակիչները մթերման հետ կապված որևէ խնդիր չեն ունենա:

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղերձը սահմանապահ տավուշցիներին և զինվորներին: 03.10.2020
«Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ, ապրել ենք մեր պետականության դարպասները կրողի մեծ պատվով և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը: