Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվել են անտառին վերաբերող ընթացիկ հարցեր 11.09.2020
Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ,,Դիլիջան,, ազգային պարկ,, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ադամ Պողոսյանը և ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի մարզային կառույցների ղեկավարները: Խորհրդակցությանը քննարկվել են անտառին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր: Անդրադարձ է եղել նաև բնակչությանը վառելափայտով ապահովելու խնդիրներին: Քննարկվել են ինչպես ներկայումս ունեցած կարողությունները, այնպես էլ բնակչությանը վառելափայտով ապահովման...

Կստեղծվի մարզային հոգեբանական դիմակայունության խորհուրդ 11.09.2020
Սահմանային լարվածությունից հետո առաջացած սոցիալ֊հոգեբանական խնդիրների հաղթահարման և մարզում հոգեբանական աջակցության համակարգի ստեղծման նպատակով Տավուշում կստեղծվի մարզային հոգեբանական դիմակայունության խորհուրդ: Մարզպետարանը նախաձեռնել է իրականացնել հոգեբանա-սոցիալական ծառայությունների բարելավում՝ ապահովելով մարզի բնակիչներին հասանելի և որակյալ հոգեբանական ծառայություններ հատկապես արտակարգ իրավիճակներում` ստեղծելով վերապատրաստված մասնագետների մարզային ցանց և արագ արձագանքման խմբեր։...

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն իրականացնող պետական և ոչ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խոսելով մասնավորապես Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքի մասին, մարզպետն այնուհետև անդրադարձել է երեխաների պաշտպանության համակարգի խնդիրներին ընդհանրապես, նշել, որ պետք է փոխվեն մոտեցումները ծանր վիճակում գտնվող ընտանիքների նկատմամբ, ապահովվի դրական...

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը 03.09.2020
Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Բացելով խորհրդակցությունը մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել այն ջանքերի համար, որոնք կատարվել են համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև զինված ուժերին՝ պրոֆեսիոնալ և անձնուրաց վարքագծի, քաղպաշտպանական կառույցներին՝ բարձր կամակերպվածության համար:

Դիտավանում և Ազատամուտում կոռոգվի լրացուցիչ 60 հա հողատարածք 03.09.2020
Դիտավանում և Ազատամուտում կոռոգվի լրացուցիչ 60 հա հողատարածք. անկախությունից հետո առաջին անգամ հիմնանորոգվում է Դիտավան-Ազատամուտ ջրանցքը