Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գյուղատնտեսության կայուն զարգացումը Տավուշի մարզի համար առաջնահերթ նշանակություն ունի 04.12.2020
Գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացմանը վերաբերող հերթական հանդիպմանը փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը ընդունել է ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի աշխատանքային խմբին։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 03.12.2020
2020թ․ դեկտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին, տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով․ 1․ Հաղորդում Իջևան համայնքի 2020թ․ բյուջեի 9 ամսվա կատարման մասին։ 2․ Իջևան համայնքի տարածքում 2021թ․ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին։ 3․ Իջևան համայնքի տարածքում 2021թ․ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը հաստատելու մասին։ 4․ Իջևան քաղաքի վարչական սահմաններում վարձակալությամբ օգտագործման...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 02.12.2020
2020թ․ դեկտեմբերի 8-ին, ժամը 11։00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը հետևյալ օրակարգով․ 1․ Խաշթառակ համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալական գյուղատնտեսական հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մաասին։ 2․ 2021թ․ համար Խաշթառակ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ հաճախող երեխաների վարձավճարների և կիրառվող զեղչերի չափերը հաստատլու մասին։ 3․ 2021թ․ համար Խաշթառակի համայնքապետարանի ենթակայության...

4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում 24.11.2020
Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի:

Թումո ստեղծարար կենտրոնը սկսել է 12-18 տարեկան երեխաների գրանցման աշխատանքները 24.11.2020
Թումո ստեղծարար կենտրոնը սկսել է 12-18 տարեկան երեխաների գրանցման աշխատանքները՝ Դիլիջանի, Իջևանի և հարակից համայնքների աշակերտների համար։

Ծրագրի մարզային աշխատանքային խմբի պլատֆորմի /ՄԱԽՊ/ հերթական հանդիպումը 24.11.2020
Այսօր Տավուշի մազպետարանում կայացավ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում /EU-GAIA/ ծրագրի մարզային աշխատանքային խմբի պլատֆորմի /ՄԱԽՊ/ հերթական հանդիպումը։ Հանդիպման մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը՝ ծրագիրը համարելով կարևորագույններից մեկը, որի իրականացմամբ կարող են էական փոփոխություններ լինել գյուղատնտեսության ոլորտում։ Օրակարգի առաջին հարցով ծրագրի փորձագիտական թիմից Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց Տավուշի մարզում գյուղատնտեսության պետական...