Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվել է իրականացվող ծրագրերի ընթացքը 23.04.2021
Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քեյթ Նյուտոնի, ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի և կազմակերպության այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքը, զարգացման հեռանկարները, դրանց ազդեցությունը մարզի տնտեսության վրա։ Անդրադարձ է եղել նաև համագործակցության առաջիկա ուղղություններին։

Քննարկվել են ոռոգման համակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր 23.04.2021
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը հանդիպել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Տավուշի մարզի երեք տարածաշրջանների՝ Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի ոռոգման համակարգերի վերականգնման, կառուցապատման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Նշվել է, որ սկսվել է իրականացվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փուլը, իսկ հիմնադրամի մանագետների այցի նպատակը տեղում աշխատանքներին ծանոթանալն է։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.04.2021
2021 թ․ ապրիլի 23-ին, ժամը 11։00-ին, կկայանա Գանձաքար համայնքի ավագանու թիվ 56 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով․ 1. Գանձաքար համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 56 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։ 2. Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսաձոր, Լուսահովիտ, Խաշթառակ,...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար, իր պատրաստակամությունը հայտնել՝ մարզի հետ համագործակցությունն էլ ավելի առարկայական դարձնելու ու զարգացնելու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև արցախյան...

Հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով 20.04.2021
Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Մեդալները զինծառայողների ընտանիքներին են հանձնել նրանց հրամանատարները: Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:...