Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 08.07.2021
2021թ․ հուլիսի 9-ին, ժամը 15։00-ին, Կիրանցի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով․ 1․ Կիրանց համայնքի գլխավոր հատակագծում միջգերատեսչական հանձնաժողովի 01․07․2021թ․ թիվ 1/փ-210 փոփոխություն կատարելու եզրակացությունը հաստատելու մասին։

Տավուշի մարզում 2021թ. ամառային զորակոչը շարունակվում է 08.07.2021
Այսօր՝ հուլիսի 8-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Հայտարարություն 07.07.2021
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի հուլիսի 16-ին կազմակերպում է «ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևը» թեմայով 1-օրյա դասընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 06.07.2021
2021թ․ հուլիսի 12-ին, ժամը 10։30-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստը հետևյալ օրակարգով․ 1․ Խաշթառակ համայնքի 2021 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին։ 2․ Խաշթառակ համայնքի 2021 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին։ 3․Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի մասին։