Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 13.07.2021
2021 թվականի հուլիսի 20-ին, ժամը 17։00-ին, Կիրանցի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով․ 1․ Կիրանց համայնքի գլխավոր հատակագծում միջգերատեսչական հանձնաժողովի 01․07․2021թ․ թիվ 1/փ-210 փոփոխություն կատարելու եզրակացությունը հաստատելու մասին։ 2․ Համայնքի 2021թ․ բյուջեի երկրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ հաղորդում։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվասվեց Տավուշի մարզպետարանի ևս 20 աշխատակից 12.07.2021
Տավուշի մարզում շարունակվում է GOVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը։ Պատվաստումներ են իրականացվում անգլո-շվեդական արտադրության «ԱստրաԶենեկա», ռուսական արտադրության «Սպուտնիկ-ՎԻ» և չինական արտադրության «ԿորոնաՎակ» պատվաստանյութերի միջոցով։ Անցած ուրբաթ օրը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվեց Տավուշի մարզպետարանի ևս 20 աշխատակից։ Պատվաստումների գործընթացը մարզում շարունակվում է։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 08.07.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացվում է ՀՀ բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց, որի շահառուն կարող են լինել հետևյալ խմբերի ներկայացուցիչները.

Կայացել է "Ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները" թեմայով դասընթաց 08.07.2021
Սույն թվականի հուլիսի 8-ին Կանանց իրավունքները կենտրոնը հերթական դասընթացը կազմակերպել էր Տավուշի մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ: