Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթի հրավեր 18.01.2022

 «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է հայոց բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառման մրցույթ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հունվարի 28-ին:  Այն նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի և զինված ուժերի դերը, խթանել հայ երիտասարդի և պատանու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը և արժևորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում:  Մրցույթին...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 17.01.2022

  2022 թվականի հունվարի 18-ին, ժամը 12։00-ին, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը:   Խնդրում ենք չանհանգստանալ:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 14.01.2022

  2022 թվականի հունվարի 17-ին, ժամը 12։00-ին, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը:    Խնդրում ենք չանհանգստանալ:  

ՀՀ ԱԻՆ  փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2021 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2021 թվականի գործունեության արդյունքները 12.01.2022

 Հունվարի 11-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2021 թվականի գործունեության արդյունքները։ Նիստը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մասնակցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ։   ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը, նախանշել 2022-ի անելիքները։ 2021թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ ճգնաժամային...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 12.01.2022

  2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերով՝   1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թ․թ. ծնված) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թ․թ. ծնված) տղամարդիկ,   2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:  ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 07.01.2022

  2022 թվականի հունվարի 10-ին, ժամը 17։00-ին, հրավիրվում է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով․ 1․ «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին։ 2․ Իջևան համայնքի տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին։ 3․ Իջևան համայնքի տարածքում 2022 թվականին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:47:35