Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.01.2022

   Սիրելի հայրենակիցներ  Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 28-ին, ժամը 11-00-ին, Տավուշի մարզպետարանին հարակից Սահմանադրության հրապարակից կազմակերպվելու է Բանակի օրվան նվիրված երթ դեպի Ազատամարտիկների հրապարակ։  

Քննարկվել են 2022 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված ընթացիկ հարցեր

Քննարկվել են 2022 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված ընթացիկ հարցեր 27.01.2022

  Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Հովնանյան հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուները։ Քննարկվել են Տավուշի մարզում 2022 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված ընթացիկ հարցեր։  

Շարունակվում են COVID-19-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները

Շարունակվում են COVID-19-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները 26.01.2022

  2022 թվականի հունվարի 24-ի դրությամբ մարզում իրականացվել է ընդհանուր թվով 59747 պատվաստում, որից առաջին պատվաստում՝ 32696, երկրորդ պատվաստում՝ 26949, երրորդ պատվաստում /բուստեր/՝ 102։ Բուժհիմնարկների կողմից սպասարկման տարածքների մեծահասակ ազգաբնակչության 50 տոկոս և ավելի պատվաստումներ իրականացրել են «Գանձաքարի ԳԲԱ»-ն, «Արևհատ և Անի» ՍՊԸ-ն, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ն: 50 տոկոսին մոտ ցուցանիշներ ունեն Սևքարի, Նավուրի, Բերդավանի, Այրումի...

Ստորագրվել է համագործակցության հուշագիր 26.01.2022

   Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Վորլդ Վիժն Հայաստանի միջազգային բարեգործական կազմակերպության Նոյեմբերյանի տարածքային զարգացման ծրագրի համակարգող Լիանա Անանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրով կողմերը պարտավորվում են համագործակցել՝ ի շահ մարզի համայնքների ու երեխաների զարգացման և բարեկեցության։  

Քննարկվել է հիմնադրամի կողմից մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը 25.01.2022

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, հիմնադրամի աշխատակիցներ Արմեն Սիմոնյանին ու Սոս Սուքիասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։ Համատեղ քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։ Մարզպետը ըստ ոլորտների ներկայացրել է եղած...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 18.01.2022

 2022 թվականի հունվարի 19-ին, ժամը 12։00-ին, Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը:   Խնդրում ենք չանհանգստանալ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:47:35