Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում 08.04.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 8-ին ներկա է եղել միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն է տվել մարզի ՄՍԾ տարածքային կենտրոնների...

Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ: Անգնահատելի է հայ կնոջ դերը ընտանիքում։ Կինն է, որ միշտ վառ է պահում օջախի կրակը, պահում ու պահպանում ընտանեկան ու ազգային ավանդույթները, ծնում ու դաստիարակում հայրենասեր զավակներ։ Հայ կինը, մայրը արժանի է ամենամեծ գնահատանքի ու խոնարհումի։ Սիրելի մայրեր, մեծապես ձեր տված սիրո, հոգատարության ու դաստիարակության շնորհիվ է, որ այսօր...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.04.2022
2022 թվականի ապրիլի 6-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, ապրիլի 7-ին՝ Բաղանիս, ապրիլի 8-ին՝ Ջուջևան բնակավայրերում ժամը 12։00-ին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ: ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Ապրիլի 5-ին կայացավ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կազմակերպած՝ մարզի առողջապահական 27 կազմակերպությունների գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կլինիկայի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, ԾԻԳ-ի աշխատակիցներ Կարեն Խաչատրյանը և Աննա Լալայանը։ Խորհրդակցությունը բացեց Տավուշի...

Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը 05.04.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Լինդա Յեփոյանին և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Մելիքյանին։ Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի արդիականացմանն ու կառուցմանը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից իրականացվող ծավալուն աշխատանքների համար և իր...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 01.04.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Փոխնախարարն այցելել է Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցներ, ծանոթացել է հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքին, շրջել է դասարաններով, ծանոթացել ուսումնական գործընթացին։