Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանրապետական փուլ դուրս եկավ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը 18.04.2022
Իջևանի մարզադպրոցում անցկացվեց «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման մարզային փուլը 4-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Համառ մրցապայքարի արդյունքում 1-3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Իջևանի թիվ 1, Իջևանի թիվ 4 և Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցների սաները։ Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով ու գավաթներով։ «Սպորտլանդիա 2022»-ի հանրապետական փուլում Տավուշի մարզը կներկայացնի...

Մարզային փուլում հաղթել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը 15.04.2022
Իջևանի մարզադպրոցում անց է կացվել «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցել են 1-3-րդ դասարանների աշակերտները։ Մարզային փուլ անցած ութ թիմերի միջև ծավալված մրցապայքարում հաղթող է ճանաչվել Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը՝ գրավելով առաջին տեղը։ Երկրորդ տեղում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմն էր։ Մրցանակային երրորդ տեղն զբաղեցրել են Այգեձորի միջնակարգ դպրոցը ներկայացնող փոքրիկները։ Մրցույթում հաղթող ճանաչված թիմերը...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 14.04.2022
Ապրիլի 16-ին, ժամը 11:00 - 18:00-ը «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում (պոլիկլինիկա) իրականացվելու է բաց դռների օր տարեցների համար: Բժշկական թիմի կազմում կլինեն արյունաբաններ, սրտաբան, իմունաբան, էնդոկրինոլոգ և այլ մասնագետներ: Անվճար խորհրդատվություններից ու հետազոտություններից կարող են օգտվել Իջևան համայնքի բնակիչները: Ցանկացողները կարող են նաև պատվաստվել COVID-19-ի և գրիպի դեմ:

«ԴԻՋԻԿՈԴ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ 7-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ 14.04.2022
Ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

Տեղի ունեցավ երրորդ հանրային քննարկումը 12.04.2022
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2021-2030թ․թ․ կառավարման պլանի նախագծի ռազմավարական գնահատման հաշվետվության երրորդ հանրային քննարկումը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, կառավարման պլանը մշակող ընկերության, «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, համապատասխան վարչական տարածքների և նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտի մշակման և հանրային լսումների կազմակերպման պատասխանատու ընկերության...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի ներկայացուցիչներին 08.04.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի ներկայացուցիչներ Շառլոտ Ռիոֆին և Մարգո Արմանդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Մարզպետը ողջունել է հյուրերին, այնուհետև իր և մարզի բնակչության անունից շնորհավորել հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, նշել որ այդ առթիվ մարզի համայնքներում ու կազմակերպություններում նախատեսված են տարբեր միջոցառումներ։ Հանդիպմանը...