Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 28.04.2022
«Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Իջևանի համայնքապետարանը հայտարարում են Իջևան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ հունիսի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ մայիսի 27-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և...

ՊՀԾ-ն հնարավորություն է ստեղծում օժանդակել սննդի արտադրության ոլորտում գործող շուրջ 30 փոքր ձեռնարկությունների՝ տրամադրելով 30% սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին։ Արևային կայան ստացող փոքր ձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը փոքր ձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում: Ծրագրի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.04.2022
Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ միասին, Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է խթանել Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածությունը: Տոնավաճառը տեղի կունենա ԵՊՀ ԻՄ համալսարանի բակում /ք....

Քննարկվել են համապետական շաբաթօրյակին առնչվող հարցեր 26.04.2022
Ապրիլի 30-ը հանրապետությունում հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Համապետական միջոցառման աշխատանքները մարզում համակարգված ու արդյունավետ կազմակերպելու նպատակով այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը։ Քննարկվել են շաբաթօրյակի նախապատրաստմանն ու...

Իջևանում բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն 25.04.2022
Իջևանում, Սահմանադրության 1 հասցեում, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ջանքերով, Եվրամիության ֆինանսավորմամբ, բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին և շնորհավորեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Տավուշի...

Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին 25.04.2022
Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ սգո երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում։ Միջոցառման մասնակիցները առավոտյան մարզպետարանին հարող Սահմանադրության հրապարակից քայլեցին դեպի 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը` Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, պետական մարմինների, մտավորականության, քաղաքացիական...