Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի ներկայացուցիչներին 08.04.2022

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի ներկայացուցիչներ Շառլոտ Ռիոֆին և Մարգո Արմանդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։  Մարզպետը ողջունել է հյուրերին, այնուհետև իր և մարզի բնակչության անունից շնորհավորել հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, նշել որ այդ առթիվ մարզի համայնքներում ու կազմակերպություններում նախատեսված են տարբեր միջոցառումներ։  Հանդիպմանը...

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում 08.04.2022

 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 8-ին ներկա է եղել միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։  Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն է տվել մարզի ՄՍԾ տարածքային կենտրոնների...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ 07.04.2022

   Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ:  Անգնահատելի է հայ կնոջ դերը ընտանիքում։ Կինն է, որ միշտ վառ է պահում օջախի կրակը, պահում ու պահպանում ընտանեկան ու ազգային ավանդույթները, ծնում ու դաստիարակում հայրենասեր զավակներ։ Հայ կինը, մայրը արժանի է ամենամեծ գնահատանքի ու խոնարհումի։  Սիրելի մայրեր, մեծապես ձեր տված սիրո, հոգատարության ու դաստիարակության շնորհիվ է, որ այսօր...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.04.2022

 2022 թվականի ապրիլի 6-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, ապրիլի 7-ին՝ Բաղանիս, ապրիլի 8-ին՝ Ջուջևան բնակավայրերում ժամը 12։00-ին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։   Գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները:    Խնդրում ենք չանհանգստանալ:       ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչություն  

Գործակարգավարական խորհրդակցություն մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների մասնակցությամբ

Գործակարգավարական խորհրդակցություն մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների մասնակցությամբ 06.04.2022

 Ապրիլի 5-ին կայացավ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կազմակերպած՝ մարզի առողջապահական 27 կազմակերպությունների գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կլինիկայի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, ԾԻԳ-ի աշխատակիցներ Կարեն Խաչատրյանը և Աննա Լալայանը։   Խորհրդակցությունը բացեց Տավուշի...

Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը

Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը 05.04.2022

 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Լինդա Յեփոյանին և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Մելիքյանին։  Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի արդիականացմանն ու կառուցմանը։  Մարզպետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից իրականացվող ծավալուն աշխատանքների համար և իր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 16:28:48