Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում իրականացվեց բաց դռների օր տարեցների համար 18.04.2022
«Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի շրջանակներում ապրիլի 16-ին «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում իրականացվեց բաց դռների օր տարեցների համար: Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք ոչ միայն անվճար խորհրդատվությունից ու հետազոտություններից օգտվելու, այլև պատվաստվելու հնարավորություն ունեցան։ Աշխատանքների կազմակերպմանը տեղում հետևել են ՀՀ առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը Փոխնախարարները նշել են, որ...

Հանրապետական փուլ դուրս եկավ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը 18.04.2022
Իջևանի մարզադպրոցում անցկացվեց «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման մարզային փուլը 4-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Համառ մրցապայքարի արդյունքում 1-3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Իջևանի թիվ 1, Իջևանի թիվ 4 և Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցների սաները։ Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով ու գավաթներով։ «Սպորտլանդիա 2022»-ի հանրապետական փուլում Տավուշի մարզը կներկայացնի...

Մարզային փուլում հաղթել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը 15.04.2022
Իջևանի մարզադպրոցում անց է կացվել «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցել են 1-3-րդ դասարանների աշակերտները։ Մարզային փուլ անցած ութ թիմերի միջև ծավալված մրցապայքարում հաղթող է ճանաչվել Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը՝ գրավելով առաջին տեղը։ Երկրորդ տեղում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմն էր։ Մրցանակային երրորդ տեղն զբաղեցրել են Այգեձորի միջնակարգ դպրոցը ներկայացնող փոքրիկները։ Մրցույթում հաղթող ճանաչված թիմերը...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 14.04.2022
Ապրիլի 16-ին, ժամը 11:00 - 18:00-ը «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում (պոլիկլինիկա) իրականացվելու է բաց դռների օր տարեցների համար: Բժշկական թիմի կազմում կլինեն արյունաբաններ, սրտաբան, իմունաբան, էնդոկրինոլոգ և այլ մասնագետներ: Անվճար խորհրդատվություններից ու հետազոտություններից կարող են օգտվել Իջևան համայնքի բնակիչները: Ցանկացողները կարող են նաև պատվաստվել COVID-19-ի և գրիպի դեմ:

«ԴԻՋԻԿՈԴ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ 7-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ 14.04.2022
Ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

Տեղի ունեցավ երրորդ հանրային քննարկումը 12.04.2022
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2021-2030թ․թ․ կառավարման պլանի նախագծի ռազմավարական գնահատման հաշվետվության երրորդ հանրային քննարկումը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, կառավարման պլանը մշակող ընկերության, «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, համապատասխան վարչական տարածքների և նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտի մշակման և հանրային լսումների կազմակերպման պատասխանատու ընկերության...